Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Աշխարհում կա հետաքրքրություն կոնտրաբասի նկատմամբ

Աշխարհում կա հետաքրքրություն կոնտրաբասի նկատմամբ
21.10.2013 | 12:48

Հայաստանում կոնտրաբասի նկատմամբ հետաքրքրությունը փոքր-ինչ նվազել է։ Դասարաններ երաժշտական դպրոցներում դժվար են կազմավորվում։ Դրսում ինչպիսի՞ն է վիճակն այս առումով, և չե՞ք կարծում, որ նվագախմբի որոշ գործիքներ (այդ թվում՝ կոնտրաբասը) գուցե չդիմանան ժամանակի փորձությանը։ Այս հարցով դիմեցինք կոնտրաբասահար, շվեյցարաբնակ մեր հայրենակից Հայկ Խաչատրյանին։ «Չեմ կարծում՝ այդպիսի խնդիր լինի, քանի որ նվագախմբի համար գրված ստեղծագործությունները չեն կարող գոյություն ունենալ առանց կոնտրաբասի, որովհետև համակարգը ստեղծված է այնպես, որ հիմք պետք է լինի, իսկ հիմքը բասն է՝ կոնտրաբասը, որի հիման վրա ամեն ինչ ներդաշնակորեն կառուցվում է։ Այնպես որ՝ այդ վտանգը չի սպառնում կոնտրաբասին։ Այսօր պատրաստվում են փոքր չափի կոնտրաբասներ, և երեխաները կոնտրաբաս սկսում են նվագել 7-8 տարեկանից, ոչ թե 16-17-ից՝ ինչպես նախկինում, քանի որ փոքր գործիքներ չկային։ Աշխարհում հետաքրքրություն կոնտրաբասի նկատմամբ կա։ Ես բնակվում եմ Ցյուրիխում՝ հենց կոնսերվատորիայի հարևանությամբ, և գրեթե նույն քանակությամբ երեխաները և՜ թավջութակով են գնում դասերի, և՜ կոնտրաբասով, և՜ փողային կամ լարային գործիքներով։ Սակայն մեկ այլ խնդիր կա. ամբողջ աշխարհում նկատվում է դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության անկման միտում»։

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ